Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Դաշնակցությունը հիշեցրեց իր մասին, Սարգսյանն ու Կարապետյանը պատասխանեցին

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախօրեին տարածած հայտարարությամբ լեգիտիմացրել էր հունվարի 1-ից սկիզբ առած թանկացումները, մասնավորապես նաև բենզինի ու դիզվառելիքի շուկայում: Հանձնաժողովի այս հայտարարությունը հետաքրքիր էր ոչ միայն ինքնին որպես գնաճի գործնականում պաշտոնական կնիք, այսպես ասած՝ թույլտվություն և հետագա թանկացումների կանաչ լույս, այլ նաև որպես պատասխան ՀՅԴ-ին:

Բանն այն է, որ դրանից առաջ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր և կառավարության մաս կազմող Դաշնակցությունը իր բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի միջոցով հայտարարություն էր տարածել, որում խոսում էր բենզինի շուկայում հակամրցակցային համաձայնության մասին՝ գնաճի համատեքստում:

Փաստորեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերքում է ՀՅԴ-ին՝ ասելով, որ չկա որևէ հակամրցակցային համաձայնություն, և ամեն ինչ, այսպես ասած, արդար է: Արդար է ամեն ինչ, թե ոչ՝ այլ հարց է: Տվյալ պարագայում ներքաղաքական կամ ներիշխանական համատեքստում հետաքրքիր է, թե արդյո՞ք ՀՅԴ-ն համաձայն է, որ ամեն ինչ արդար է, և չկա որևէ հակամրցակցային համաձայնություն: Միևնույն ժամանակ հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ արձագանքը ո՞ւմ պատասխանն է ՀՅԴ-ին՝ Սերժ Սարգսյանի՞, որի հետ ըստ էության ՀՅԴ-ն կազմել է կոալիցիա՝ դե ֆակտո, թե՞ Կարեն Կարապետյանի, որը առաջին իսկ պահից ակնհայտորեն դեմ էր ՀՅԴ-ն կառավարություն ներառելուն և պարբերաբար դիտողություններ էր ներկայացնում ՀՅԴ նախարարներին, ինչպես նաև հասավ նրան, որ ՀՅԴ ձեռքում չլինի էկոնոմիկայի նախարարության պորտֆելը:

Հնարավոր է, իհարկե, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այսպես ասած, սեփական նախաձեռնությունն է ցուցաբերել ՀՅԴ-ին պատասխանելիս, և դրանում չկա քաղաքական որևէ սլաք: Այդ դեպքում հետաքրքիր է լինելու ՀՅԴ հետագա պահվածքը:

Բանն այն է, որ Դաշնակցությունը գործնականում արդեն երկրորդ անգամ է բարձրացնում հակամրցակցության կամ մենաշնորհների հարցը: Գնաճի համատեքստում ՀՅԴ-ն այդ հարցը իր տնտեսական հետազոտությունների գրասենյակի անունից հայտարարության ֆորմատով մի քանի շաբաթ առաջ բարձրացրել է հարցը կարագի շուկայի մասով: Այժմ ահա հարցը բարձրացվում է երկրորդ անգամ՝ արդեն բենզինի շուկայի մասով: Այս անգամ ՀՅԴ-ն ստանում է պատասխան, որը, ըստ տրամաբանության, պետք է որ չգոհացնի Դաշնակցությանը: Կբարձրաձայնի՞ ՀՅԴ-ն մենաշնորհների խնդիրը երրորդ անգամ:

Այստեղ առանցքային հանգամանքը թերևս ներիշխանական իրավիճակն է: Դաշնակցության ահազանգը հնչեց այն պահին, երբ Հայաստանի իշխանության ներսում ստեղծվել է ակնհայտորեն տարօրինակ մի իրավիճակ: Մշուշ է տոնական օրերին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, օրակարգի մասով, աշխատանքային շաբաթվա մեկնարկին վարչապետն է մեկնում արձակուրդ: Տպավորություն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում հարաբերությունների ակտիվ պարզաբանում կամ վերադիրքավորման գործընթաց, և այդ համատեքստում ՀՅԴ-ն թերևս հիշեցնում է իր մասին, որպեսզի խաղն առանց իրեն չընթանա: Ահա այս համատեքստում տրվում է պատասխանը, որը քաղաքական կոնտեքստի իմաստով այլ բան չէ, քան ՀՅԴ-ին խաղից դուրս թողնելու պատասխան:

Հենց այդ հանգամանքն է էական դարձնում հարցը, թե ում նախաձեռնությամբ և ում հետ համաձայնեցված է ՏՄՊՊՀ-ն գործնականում պատասխանել Դաշնակցությանը: Այստեղ թերևս արժե դիտարկել նաև Սարգսյան-Կարապետյան համատեղ տարբերակը, որը հնարավոր է այն դեպքում, երբ հանգուցալուծվում է վարչապետի պաշտոնի հարցը այս կամ այն կողմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում