Իրանի տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում, 2017 թվականի վերջին օրերի ընթացքում, մոտ 3.7 հազար մարդ է բերման ենթարկվել,- հայտարարել է երկրի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադեգին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձերբակալությունները իրականացվել են անվտանգության տարբեր մարմինների կողմից, հնարավոր չէ նշել ձերբակալված ուսանողների կոնկրետ թիվը»,- հայտնել է Սադեգին, ավելացնելով, որ ձերբակալվածների ընդհանուր թիվը մոտ 3.7 հազարի է հասնում:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհեդը, Իսպահանը և Ռեշտը, դեկտեմբերի 28-ից, մի քանի օր շարունակ, սոցիալական բողոքի մասսայական ակցիաներ են կազմակերպվել:
Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 20 մարդ, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակից:










































