Ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» բավական թույլ մրցակից է բաժին հասել:
Մասնավորապես, 1/8-րդ եզրափակչի ուղեգրի համար Մոուրինյոյի թիմը կպայքարի «Յովիլ Թաունի» հետ, որը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում:
Այս օրերին «Յունայթեդն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:






































