Չորեքշաբթի օրը Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում երկրի նախագահի առջև շարվել էին հազարավոր զինվորներ։ Նման լայնածավալ ռազմա-քաղաքական իրադարձություն վաղուց չէր եղել։ Սի Ցզինպինն իր ելույթում հայտարարել է Չինաստանի մարտական հնարավորությունները հրատապ կատարելագործելու անհրաժեշտության մասին։

Բացի այդ, առաջնորդը զինվորներին հասկացնել է տվել, որ ցանկացած ժամանակ կարող է ստացվել մարտի դաշտ դուրս գալու հրաման։ Այդպիսով՝ զինվորականներին բարոյապես նախապատրաստել են առաջիկա իրադարձություններին։
Ցամաքային զորքերի զորակայան էր դուրս եկել 7000 զինվոր, սակայն նախագահի հայտարարությունը լսել են 4000 ռազմաբազաներում։ Ելույթն ուղիղ եթերում հեռարձակվել է բոլոր ստորաբաժանումների համար՝ ցամաքային, օդային, ծովային և նույնիսկ հրթիռային։ Հրթիռային մասն ավելի վաղ լուծարվել էր, սակայն 2016 թվականին այն կրկին վերականգնել են։ Ընդհանուր առմամբ, այժմ Չինաստանն ունի տարբեր հեռահարության մոտ 2500 հրթիռ։










































