Ֆրանսիայի իշխանությունները 2017 թվականին առաջին անգամ 100 հազարից ավելի հայտ են ստացել՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու համար։ Այս մասին հաղորդել են Ֆրանսիայի փախստականների պաշտպանության գերատեսչությունից (OFPRA):
«Ամբողջ 2017-ի ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու ընդհանուր հայտերի թիվը հասել է 100412-ի, որը 17%-ով ավել է 2016 թվականի տվալներից»,– հաստատել են գերատեսչությունից։
Հայտերի դիտարկումից հետո «գրեթե 43 հազար մարդ ստացել է փախստականի կարգավիճակ, ինչը 17%-ով գերազանցում է 2016-ի արդյունքը»։
Ապաստարան խնդրողները հիմնականում Ալբանիայից (7630 հայտ), Աֆղանստանից (5987), Սուդանից (4486), Գվիենայից (3780) և Սիրիայից են (3249) հայտ։ 2017-ին աճել է նաև Արևմտյան Աֆրիկայից հայտերի թիվը, մասնավորապես Կոտ դը Իվուարից և Գվինեայից։









































