Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

Եթե որևէ ՔԿՀ-ի պետ չի կարողանում ապահովել դատապարտյալի անվտանգությունը, պետք է հրաժարական տա

Սպանության փորձի համար 10 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր պաշտպանյալի ռեժիմի փոփոխության մերժման որոշումը դատական կարգով բողոքարկել է, և առաջիկա օրերին ընդհանուր իրավասության դատարանը կորոշի՝ հիմնավո՞ր է եղել քրեակատարողական վարչության որոշումը, թե՞ ոչ։

Նշենք, որ Արկադի Վարդանյանը նախապես դիմում էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որպեսզի իր պատժի կրման կիսափակ ռեժիմը փոխվի և իրեն հնարավորություն տրվի հաջորդիվ պատիժը կրել կիսաբաց ռեժիմում։ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վարդանյանի պահանջն օրենքի շրջանակներում է, քանի որ օրենքով ռեժիմի փոփոխության համար սահմանված պատժաչափն արդեն կրել է:

«ՔԿՀ-ն իր որոշմամբ մերժել է Վարդանյանի ռեժիմի փոփոխությունը։ Հիմա ես դիմել եմ դատարան դատական կարգով վերացնելու այդ որոշումը։ Հիմա եթե դատարանն էլ մերժի և ուժի մեջ թողնի ՔԿՀ որոշումը, ես դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այստեղ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի ակնհայտ խախտում կա: Մարդուն պահում են ավելի վատ պայմաններում, քան օրենքով նախատեսված է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մերժելու հիմք իրականում չկա։ Այն, ինչ գրված է ՔԿՀ որոշման մեջ, օրենքով նախատեսված չէ։ «Չի կարելի մարդու անվտանգության հիմնավորմամբ նրա ռեժիմը չփոխել։ Այդպիսի բան բնության ու իրավաբանության մեջ չկա։ Եթե որևէ ՔԿՀ-ի ղեկավար չի կարողանում ապահովել դատապարտյալի անվտանգությունը, պետք է հրաժարական տա»,- ասաց փաստաբանը։

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Արկադի Վարդանյանի վիճակը շատ վատ է։ Նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ «75-80-ն անց մարդու առողջական վիճակը չի կարող լավ լինել, երբ ինքը մեկուսացված վիճակում է»։

Հիշեցնենք, որ Արկադի Վարդանյանը 10 տարվա անազատության է դատապարտվել 2013 թվականին։ Նա մեղադրվեց իր ընկերոջ հորը թունավորելու փորձի համար: Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2013-ի մայիսի 18-ին Երևան քաղաքում Արկադի Վարդանյանից բացի՝ նրա հետ ձերբակալվել էր նաև Արսեն Ավետյանը։ Նրանք երկուսն էլ կասկածվում էին Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, ինչը հետագայում արդեն դատարանի վճռով հիմնավորվեց։ Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանն էլ դատապարտվեց 11 տարվա անազատության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում