Ժամանակից շուտ տերևաթափ եղած 20 մետրանոց ամանորյա եղևնին, որն արդեն զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է դարձել, առաջարկում են քաղաքային հրապարակից տեղափոխել ժամանակակից արվեստի թանգարան։
Եղևնու վրա քաղաքային բյուջեից ծախսվել է 58 հազար եվրո։
Եղևնին Twitter-ում իր սեփական էջն ունի։ Գրառումներից մեկն այսպիսին է. «Ինձ կարող է թանգարանում տեղադրեն՝ Կարավաջոյի նախանձը շարժելու համար»։
Եթե չստացվի եղևնին տեղափոխել ժամանակակից արվեստի թանգարան, քաղաքային իշխանությունները «պլան Բ» են մտածել. եղևնին օգտագործել փոքրիկ փայտե տնակ կառուցելու համար, որտեղ կերակրող մայրերը կկարողանան պատսպարվել իրենց փոքրիկների հետ։ Կամ այլ տարբերակ. եղևնու փայտից հազար մատիտ պատրաստել քաղաքի դպրոցականների համար,– հաղորդվում է Corriere della Sera և Messagero թերթերի հրապարակումներում։
Ենթադրվում է, որ եղևնին չորացել է տեղափոխման ընթացքում սխալ ծածկելու պատճառով։








































