ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը 2040 թվականից կարող է արգելի բենզինով և դիզվառելիքով մեքենաները։ Համապատասխան օրինագիծը ներկայացրել է Կալիֆոռնիայի Օրենսդրական խորհրդի անդամ Ֆիլ Թինգը։

«Մաքուր ավտոմեքենաների մասին ակտը» ենթադրում է 2040 թվականի հունվարի 1-ից արգելել նոր մեքենաների գրանցումը, որոնց արտաժայթքումը վնասակար նյութեր է պարունակում։ Օրենքի նախագիծը տարածվում է մինչև 4,5 տոննա կշռող մեքենաների վրա։ Եթե նախագիծն ընդունվի, ապա 22 տարուց Կալիֆոռնիայում միայն էլեկտրամոբիլներ և ջրածնային վառելիքային բջիջներով մեքենաներ կթույլատրվեն։








































