Լոնդոնում հայտնվել է ամենագլամուրային սուպերքարը՝ Lamborghini: Ավտոմեքենան պատկանում է դիզայներ Դարյա Ռադիոնովային՝ հայտնում է Car Diagram-ը:
Ավելի վաղ Ռադիոնովային էր պատկանում նախորդ սերնդի Mercedes-Benz CLS 350-ը՝ պատված մեկ միլիոն Սվարովսկու բյուրեղներով:
Ավտոմեքենայի դեկորացիայով զբաղվել են մի քանի մարդ՝ երկու ամիս աշխատելով 12 ժամ: Ռադիոնովայի խոսքով՝ թանկագին քարերի վրա աշխատանքի հետ միասին ծախսվել է 35 հազար ֆունտ ստեռլինգ: Մեքենան վաճառվել է eBay-ում 154,6 հազար ֆունտով:
Ռադինովայի Ինսթագրամում է հայտնվել նաև Bentley Continental GT-ի լուսանկարը՝ մասամբ պատված թանկագին քարերով:.
Huracan-ն ունի 5,2-լիտրանոց V10 շարժիչ, որը զարգացնում է 610 ձիաուժ:











































