ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կասկածի տակ չի դնում նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունը:
ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է CNN-ի թղթակցի հարցին, որն առնչվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակի անհամապատասխանությանը զբաղեցրած պաշտոնին:
«Ես երբեք չեմ առնչվել նրա հոգեկան վիճակի անհամապատասխանության հարցին: Ես պատճառ չունեմ կասկածի ենթարկելու նրա հոգեկան վիճակի համապատասխանությունը»,- ասել է Թիլերսոնը
Նա նաև նշել է, որ պետության ղեկավարը դրսևորում է ներգրավվածություն գործնական հանդիպումների ժամանակ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Մայքլ Վոլֆի «Կրակ և զայրույթ. Թրամփի Սպիտակ տունը» գիրքը «լի է ստով»:







































