Հանրահայտ փոփ–երգչի թանգարանը նախատեսում են բացել փետրվարի 18-ին՝ նրա հարազատ Օնտարիոյում ։
«Ճանապարհ դեպի Օլիմպ» հաստատությունը կբացվի Avon տեղական թատրոնի մոտակայքում, Stratford Perth Museum թանգարանում։ Էքսպոզիցիան ստեղծվել է թանգարանի աշխատակիցների կողմից՝ Բիբերի տատիկի և պապիկի աջակցությամբ, ովքեր իրենց թոռնիկի մանկության և կարիեռայի շրջանի իրերի մեծ հավաքածու են տրամադրել։
Թանգարանի այցելուները կկարողանան տեսնել Grammy Award մրցանակը, նրա անձնական բարձրախոսները, հոկեի պայուսակը, անձնական նամակները՝ այդ թվում Միշել Օբամայից։

Ընդհանուր առմամբ հաջողվել է հավաքել 125 նմուշ, բայց դրանցից կներկայացվեն միայն 75-ը։ Հաղորդվում է, որ ցուցադրությունը ժամանակ առ ժամանակ կթարմացվի։









































