Հայկական արմատներով սաուդցի արքայազն Թալալ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի իր 3 որդիների ձերբակալության դեմ, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
86-ամյա արքայազնը, ով հայուհու որդի է, սնունդ չի ընդունել նոյեմբերի 10-ից՝ այն ժամանակից, ինչ հակակոռուպցիոն գործողության շրջանակներում նոյեմբերի 4-ին ձերբակալվել է իր առաջին որդին՝ Ալ-Վալիդ Իբն Թալալ Ալ Սաուդը, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարել:
Պարբերականը նշում է, որ հացադուլի ընթացքում արքայազնը նիհարել է 10 կիլոգրամով, Ֆեյսալ արքայի անվան հոսպիտալի բժիշկները նրան արհեստական սնուցման խողովակ են միացրել: Այդուհանդերձ, արքայազնը թույլ է:
Նշվում է, որ հոսպիտալում արքայազնին այցելել է Սաուդյան Արաբիայի թագավորը, արքայազնի խորթ եղբայր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը, ով համբուրել է Թալալի ձեռքը:








































