2017 թվականն ամփոփեցինք երկրում առկա ճգնաժամով, հանրային հուսահատ տրամադրությամբ, վաղվա նկատմամբ վստահության իսպառ բացակայությամբ: Տպավորություն է, որ Հայաստանը ապրում է իր նորանկախ պատմության ամենադժնդակ և հուսահատ շրջանը, որովհետև սոցիալական և տնտեսական ամենադժվարի տարիներին անգամ, 90-ականների անկախության օրերին, հայաստանցին այսքան հոռետես չի եղել վաղվա օրվա նկատմամբ։
Ի՞նչ անել, ո՞վ պետք է անի առաջին քայլը։ Որևէ դերակատությունը ունի՞ մտավորականությունը։ Կա՞ առհասարակ մտավորականություն։ Մերօրյա մշակույթը, արվեստը, արվեստի առանձին ճյուղեր, եկեղեցին չեն կարողանում ճեղքել անհուսությունը։ Ի՞նչ հնարավոր ելքեր կան ստեղծված վիճակից պարզելու համար…
Այս հարցերի շուրջ զրուցել ենք երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ:











































