Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը վերջերս տեղափոխվել են Քենսինգթոնյան պալատ: Նոր տունը դքսուհին կահավորում է իր ճաշակով: Դրա համար Քեյթը եղել է սովորական մի խանութում, որից օգտվում են նաև իր ենթակաները:
Zara Home-ի աշխատակցի խոսքերով՝ Միդլթոնը ձեռք է բերել արևադարձային թռչունների պատկերներով ափսեներ: Նրա այցի մասին խանութի անձնակազմը նախապես զգուշացվել էր:
«Նա այնպիսի տեսք չուներ, ինչպես ամսագրերի էջերում: Նա գրեթե շպարված չէր և շատ հասարակ էր հագնված: Նա ուղղակի եկավ, ընտրեց այն, ինչ հավանեց, վճարեց և հեռացավ»,- Wday կայքը մեջբերում է վաճառողներից մեկի խոսքերը: