Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Զինված խմբի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց. դատական քննությունը դոփում է տեղում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Նիստին ներկա չէին հանրային պաշտպաններից մի քանիսը, այդ թվում՝ Լյուդվիգ Ավետիսյանը: Ձևավորված պրակտիկայի համաձայն՝ կարծես թե որևէ խնդիր չկար՝ նիստը շարունակելու համար, քանզի հանրային պաշտպաններին իրավունք է վերապահված փոխարինելու մեկը մյուսին:

Դահլիճում ներկա հանրային պաշտպանները պատրաստ էին փոխարինող պաշտպանի դերում ևս հանդես գալ՝ իրենց բացակայող գործընկերների փոխարեն:

Բայց հայտարարության իրավունք խնդրեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանը: Նա հայտարարեց, որ իր տեղեկությամբ՝ իր շահերը պաշտպանող Լյուդվիգ Ավետիսյանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, այլևս իր շահերը չի պաշտպանելու՝ հանրային պաշտպանի գրասենյակի որոշմամբ: Ամբաստանյալը հանրային պաշտպանի գրասենյակի այդ որոշմանը համաձայն չէր, նա պնդեց՝ ցանկանում է, որ իր շահերը շարունակի պաշտպանել հանրային պաշտպաններից՝ հատկապես Լյուդվիգ Ավետիսյանը, փոխարինող պաշտպանների ծառայությունից օգտվել չի ցանկանում:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելիկա Հակոբյանը, ով տվյալ դեպքում պետք է հանդես գար Լյուդվիգ Ավետիսյանին փոխարինողի դերում, հայտնեց, որ, իրոք, գրասենյակի որոշմամբ Լյուդվիգ Ավետիսյանը այս գործով այլևս պաշտպանություն չի իրականացնելու: Սակայն հանրային պաշտպանի գրասենյակի՝ այդ խնդրին վերաբերող որոշում դատարանին չներկայացվեց, իսկ ամբաստանյալը շարունակեց պնդել, թե միայն Լուդվիգ Ավետիսյանին է ուզում տեսնել՝ որպես իր պաշտպանի:

Փաստաբան Հայկ Ալումյանը իր անհամաձայնությունը հայտնեց մեղադրողի այն կարծիքին, որ նիստը շարունակելու դեպքում ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանական իրավունքը չի խախտվում, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակից մեկ այլ փաստաբան փոխարինելու է չներկայացած փաստաբանին:

Հայկ Ալումյանն ասաց. ««Փոխարինող պաշտպան» հասկացությունը «հայտնաբերվել է» վերջին շրջանում՝ քաղաքական գործերի հետ կապված… Նման բան օրենքով նախատեսված չէ…»:

Հայկ Ալումյանը նշեց, որ նիստը շարունակելու դեպքում Վաղինակ Ստեփանյանի պաշտպանական իրավունքը կխախտվի:

Նախագահողը համառող ամբաստանյալին ասաց. «Դիմեք հանրային պաշտպանի գրասենյակ»:

Հայկ Ալումյանը տարակուսեց. «Ինձ համար անհասկանալի է… Արատավոր պրակտիկա է ձևավորվում՝ «փոխարինող պաշտպան» հասկացություն օրենքով գոյություն չունի…»:

Նախագահողը մեկ անգամ ևս լսելով Վաղինակ Ստեփանյանի անփոփոխ կարծիքը՝ պաշտպանի վերաբերյալ, դատական նիստը հետաձգեց մինչև հաջորդ տարվա հունվարի 12-ը:

Նախորդ նիստին այս գործի քննությանը որպես ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպան ներգրավված փաստաբան Նարինե Ռշտունին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը շարունակում է դեկտեմբերի 13-ից սկսած հացադուլը: Նա ջրադուլ էլ էր հայտարարել, բայց ջրադուլը դադարեցրել է: Պաշտպանը հայտնեց, որ հացադուլի մեջ գտնվող Հարություն Սարիբեկյանն ասել է, թե դժվարությամբ է ներկայացել դատարան, իրեն շատ վատ է զգում:

Ըստ պաշտպանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը դիմել էր ՔԿՀ վարչություն՝ Հարություն Սարիբեկյանին Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու, նրա բժշկական հետազոտությունը և ստացիոնար բուժումը կազմակերպելու հարցով, սակայն վարչությունը մերժել է:

Ըստ Հարություն Սարիբեկյանի՝ արդեն 7-րդ անգամ են մերժում իրեն դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու խնդրանքը, մինչդեռ իր առողջական վիճակը գնալով վատանում է…

Փաստաբան Նարինե Ռշտունին առաջիկա նիստերում կբարձրացնի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը՝ կապված նրա առողջական վիճակի վատացման հետ:

Նկատենք նաև, որ առաջիկա հունվարի կեսերին ամբաստանյալներից՝ Նելլի Մինասյանը, ով հղիության վերջին շրջանում է, ծննդաբերելու է, ինչը հավանաբար նույնպես պատճառ կդառնա այս գործով դատական նիստերն առժամանակ հետաձգելու համար…

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում