Կանադացի բլոգեր Իրեն Ռուդնիկը հայտի է իր տեսանյութերով, որոնցում կիսվում է իդեալական լուսանկարների գաղտնիքներով։ Այս անգամ աղջիկը ցույց է տվել, թե ինչպես կարելի է լուսանկարներում ստեղծել սուրբծննդյան հրաշք։

Իրենի նոր ֆոտոսեսիան նվիրված է Սուրբ Ծննդին ու Ամանորին։ Նա ցույց է տվել, թե ինչպես կարելի է անմոռանալի կադրեր ստանալ։
Աղջիկը պատմել է, որ աղավաղված ֆոնի համար պետք է հնարավորինս բացել դիաֆրագման։ Դրա շնորհիվ պատկերները ստացվում են հագեցած։ Նա անձամբ օգտագործել է Canon 5D Mark III DSLR և Canon 85mm f / 1.2L։

Ռուդնիկը տեսախցիկի օբյեկտիվի մոտ պահել է ամանորյա լույսեր, իսկ լամպը պահել ձեռքի մեջ։ Ստացվել է էֆեկտ՝ ասես լուսանկարի հերոսուհին պատված է ջերմ լույսով։ Նկարահանումը կատարվել է ցերեկային լույսով։

















































