55-ամյա ամերիկուհին վիճակախաղով շահել է ցմահ ֆինանսական ապահովություն։ Նա տոմսը գնել էր պատահաբար և այժմ մինչ կյանքի վերջ ամեն շաբաթ կստանա 1000 դոլար։ Այս մասին հայտնում է UPI պարբերականը։
Կինը երջանիկ տոմսը գնել էր, երբ կանգնած է եղել վիճակախաղի գրասենյակում հերթի մեջ, որպեսզի ստուգի իր մոտ եղած տոմսերը։
Նիկոլինա Պիտրուցելայի գնած տոմսը հաղթական է եղել։ Տարեկան նա կստանա մոտ 52 հազար դոլար։ Վիճակախաղի պայմաններով՝ կարելի է ողջ գումարը վերցնել տարվա մեկնարկից առաջ։ Հենց այդպես էլ արել է երջանիկ տոմսի տերը։










































