Tuesday, 30 06 2026
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Եղբայրս ընտանեկան դրամայի զոհ է. մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը կմիջնորդի, որ Ռուզաննային ազատ արձակեն

«Ես, կինս ու էլի շատ շատերը դեպքից հետո եղել ենք եղբորս տանը, տեսել ենք Ռուզաննային։ Նրա վրա ոչ ես, ոչ ինչ որ մեկը, մի խազ անգամ չի տեսել։ Ամոթ է, պետք չի մեռած մարդու անունը ծաղրել։ Թե չէ իմ համբերությունը հավերժ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը։

Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նախաքննության ավարտից հետո մեզ հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը միանշանակ պետք է անմեղսունակ ճանաչվի, դրա համար էլ միջնորդել են կրկնակի փորձաքննություն իրականացնել, քանի որ առաջին փորձաքննությամբ Ռուզաննան մեղսունակ է ճանաչվել։ Փաստաբանը նաև նշել էր, որ Ռուզաննան տարիներ շարունակ խոշտանգվել է, ծեծվել, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Դեպքի օրը ևս դաժան ծեծի էի ենթարկվել, ապա աֆեկտի ազդեցության տակ տեղի է ունեցել սպանությունը։

Արամ Սիմոնյանի խոսքերով, սակայն, աֆեկտի ազդեցության տակ գտնվողը չէր կարող սպանություն իրականացնել, ապա խնամքով դիակը փաթաթել, մետաղալարով կապեր, տաներ-գցեր ձորը ու գլխին էլ մի ծանր քար դներ։ «Ինչ աֆեկտ, ինչի մասին է խոսքը։ Իմ համբերությունը հավերժ չէ։ Վերջ ի վերջո իմ եղբայրն իրենց հաց ու ջուր է տվել, անուն, պատիվ, հարգանք։ Որտեղ նստել՝ խոսել է ամենալավը, թե՛ իրենցից՝ ընտանիքի անդամներից, թե՛ Ռուզաննայի ծնողներից։ Այդ խոսողները, որոնք այսօր սոխակ են դառել, թող ասեն, թե իրենցից որ մեկը կհանդուրժեր կնոջ արարքը՝ ընտանեկան ոսկի բաժանելուն, այն էլ սուրբ արարողությունը, առանց իրեն կատարելուն։ Թե չէ ծեծել, խոշտանգել, նվաստացրել։ Ինչի մասին է խոսքը։ Իմ եղբայրը դարձել է ընտանեկան դրամայի զոհ»,- նշեց կրտսեր Սիմոնյանը։

Նշենք, որ Արամ Սիմոնյանը դեպքից հետո մեզ հետ զրույցում նշել էր, որ իր եղբորը սպանել է ոչ թե կինը, այլ որդին՝ Նորիկը, իսկ պատճառը եղել է այն, որ Մանուկ Սիմոնյանը հավանություն չի տվել որդու ընտրությանը՝ հարսնացուին։ Ռուզաննան էլ Մանուկից գաղտնի, ընտանեկան ավանդույթներով փոխանցված մատանի է նվիրել որդու հարսնացուին։ Դա է եղել վիճաբանության պատճառը, որից հետո Մանուկը ասել է, որ միայն իր դիակի վրայով այդ աղջիկը կմտնի իրենց տուն, որից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ «Դեպքից հետո ամբողջ տունը հեղեղված էր արյունով։ Հենց կրիմինալիստները տուն մտան, մեկն ասաց՝ վայ, Աստված իմ, այս ինչ է կատարվել այս տանը, այսօր մինչև գիշեր ստեղ ենք։ Ասաց՝ եղբայր, այս տունը ծփում է արյունով։ Հետքերն ամենուր էին, պատերին, սեղանի տակ, աղբարկղում, դռների վրա։ Չնայած՝ երեք օր մաքրել էին։ Ալիսիկն էլ հետները։ Իմացել է, թե չի իմացել, մասնակցել է հետքերի մաքրմանը»,- ասաց եղբայրը։

Արամ Սիմոնյանը նշեց, որ իր տեղեկություններով, հնարավոր է Ռուզաննան ազատ արձակվի. «Մեկ ա, վերին ատյաններից խոստացել են, ազատելու են, բայց թող ազատեն, ինքը մեղավոր չի։ Եթե պետք լինի, ազատելու համար ես ինքնս կմիջնորդեմ»,- ասաց եղբայրը։

Արամ Սիմոնյանը նշեց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո, նոր միայն կարող է ավելի փաստարկված խոսել, քանի որ գործում կան բաներ, որոնց ինքը տեղյակ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում