Ըստ երևույթին Մայքլ Դուգլաս-Քեթրին Զետա-Ջոնս աստղային զույգը հերթական անգամ հաղթահարել է ընտանեկան ճգնաժամը:
Մի քանի ամիս առաջ դերասանները բաժանվել էին, անգամ լուրեր էին տարածվել նրանց ամուսնալուծության մասին: Ամուսինները փորձել էին վերականգնել իրենց համատեղ կյանքը, ու դատելով ամեն ինչից՝ դա նրանց հաջողվում է, գրում է kleo.ru-ն:
Նրանք գրեթե 2 ամիս փորձում էին միմյանց չհանդիպել, սակայն շփվում էին հեռախոսով: Իսկ երեկ վերջապես միացել են: Զույգը որոշել է միասին անցկացնել Հելոուինը: Բնական է, նրանք առաջին հերթին առաջնորդվել են երեխաների շահերով:
New York Daily News-ի տվյալներով՝ վերջին շրջանում Դուգլասն ու Զետա-Ջոնսը բավական ջերմ հարաբերությունների մեջ են: