«Հայաստանը կողմ քվեարկեց այն դեպքում, երբ ընդհանրապես այդ գործընթացում չկա: Լսե՞լ եք, որ 25 տարում Հայաստանն ինչ-որ կարծիք ասի իսրայելապաղեստինյան հակամարտության առնչությամբ: Այնքան խճճված է այդ հարցը, որ կողմերը գլուխ չեն հանում, որ մնաց՝ մենք դիրքորոշում չցուցաբերենք»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստանի քվեարկությանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այն բանաձևին, որով ԱՄՆ-ին կոչ է արվում հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն առհասարակ չպետք է մասնակցեր այդ քվեարկությանը, ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան, Լատվիան, որոնք աշխատում են ԵՄ-ի հետ և աջակցություն ստանում. «Հայաստանը պետք է հետևեր նրանց օրինակին: Մի մոռացեք, որ ՀՀ-ին աջակցում են միայն ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան: Փաստորեն, մեզ աջակցում են, մենք էլ քվեարկում ենք նրանց դեմ: ՀՀ-ի համար այդ քվեարկությունը հետևանքներ կունենա»:










































