ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արքայազն Հարրիին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 27-ին BBC-ի եթերում, խոսել է համացանցի վտանգների մասին:
«Համացանցի վտանգներից մեկն այն է, որ մարդիկ կարող են լրիվ տարբեր իրականություններ ունենալ: Դրանք կարող են պարուրված լինել տեղեկությամբ, որն ուժեղացնում է նրանց նախապաշարմունքները»,- ասել է նա:

Օբաման հավելել է, որ սոցցանցերը հզոր գործիք են ընդհանուր հետաքրքրություններով մարդկանց համար, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ, ճանաչել իար: Նա նաև ասել է, որ կարևոր է նաև դուրս գալ համացանցի սահմաններից, հանդիպել, ճանաչել իրար:
«Ճշմարտությունն այն է, որ համացանցում ամեն ինչ պարզեցվում է, և երբ մարդկանց հանդիպում եք դեմ առ դեմ, պարզվում է, որ նրանք բարդ են»,- ասել է Օբաման:
![]()









































