Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

«Մինչև երկուշաբթի» Կարեն Կարապետյանը վարչապետ չի լինի

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին: Կարեն Կարապետյանն ընտրել է հարցազրույցի անսովոր` այսպես կոչված, խմբային ձևաչափ` փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մասնակցությամբ:

Նման ձևաչափը գուցե հարցազրույցն ավելի բազմասպրոֆիլ է դարձնում, մյուս կողմից` բազմաթիվ թվերի, մասնագիտական տերմինների հորձանուտում կորում է հիմնական ասելիքը: Այսուհանդերձ` Կարեն Կարապետյանն այս հարցազրույցում, կարելի է ասել, սենսացիոն բացահայտումներ է արել` անուղղակիորեն հաստատելով, որ իր կաբինետի գործունեությունը հիմնված է կեղծիքի ու թվային մանիպուլյացիայի վրա: Կարեն Կարապետյանը փաստորեն հրաժարվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր տված ներդրումային խոստումներից: Ավելորդ չէ հիշեցնել, որ երեք միլիարդ ներդրումների խոստումը եղել է Կարեն Կարապետյանի հիմնական, առանցքային նախընտրական թեզը: Գործող վարչապետը կոնկրետ թվեր, ժամկետներ էր նշում` ընթացիկ տարվա համար խոստանալով 850 միլիոն դոլարի ներդրում: Հենց այդ համատեքստում էլ ստեղծվեց Ներդրողների ակումբը, որը Կարեն Կարապետյանի և նրա տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի իշխանության հայտն էր, այն գործիքը, որը ֆորմալիզացնելու էր վարչապետի քաղաքական ամբիցիան 2018-ի համատեքստում:

850 միլիոն դոլարի ներդրումները իրականություն չեն դսրձել, և Կարեն Կարապետյանն այսօրվա հարցազրույցում փաստորեն հրաժարվել է իր նախընտրական հիմնական խոստումից, առնվազն «խմբագրել» է այն. «Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են»: Ակնհայտ է, որ եթե ընդամենը մեկ տարվա հաշվետվության կտրվածքով վարչապետը կեղծում է, ապա որևէ մեկը չի հավատալու նրա հեռանկարային ծրագրերին, օրինակ` այն պնդմանը, թե հինգ տարվա ընթացքում 12 տոկոսային կետով նվազելու է աղքատությունը, մանավանդ, որ Կարեն Կարապետյանն այսօրվա հարցազրույցում չի կարողանում հիմնավոր բացատրել, թե ինչպես են մարդիկ ավելի բարեկեցիկ ապրելու, եթե անխուսափելի գնաճի ֆոնին աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ անգամ հաջորդ տարվա բյուջեում։

Ներդրումային փաթեթի փաստացի տապալման, տխրահռչակ Ռոբսոնի սկանդալային պատմությունից հետո Կարեն Կարապետյանն առնվազն պետք է լռեր Ներդրողների ակումբի մասին, սակայն նա շարունակում է պնդել, որ այն «բիզնեսի նոր մշակույթ է բերում»` ավելի արժեզրկելով իր անձի հանդեպ առկա հանրային որոշակի սպասումները: Կարեն Կարապետյանը դարձյալ հրաժարվել է խոսել 2018-ի իր ծրագրերի մասին, սակայն խոստովանել է, որ իշխանության հարցում առկա անորոշությունը խանգարում է տնտեսության զարգացմանը: «Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Այս ֆոնին անհասկանալի է, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգը պարզություն չի մտցնում 2018-ի հարցում` նույնիսկ այն բանից հետո, երբ ապրիլի 2-ին հասարակությունը դրվել է «խաղից դուրս» վիճակում: Ումի՞ց է դժգոհում Կարեն Կարապետյանը, երբ չի համարձակվում հստակ ձևակերպել 2018-ի իր հայտը, կամ Սերժ Սարգսյանը «տաք» է պահում ինտրիգը` պետական ինստիտուտները դարձնելով համակարգային շահերի պատանդ: Հարցազրույցը ավելի վիրտուալ, վերացական է դարձնում Կարեն Կարապետյանի 2018-ի հայտը` ամրապնդելով այն համոզումը, որ «մինչև երկուշաբթի» Կարեն Կարապետյանը վարչապետ չի լինի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում