Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

«Գողականները»՝ ՔԿՀ-ի պետերի գործիք. կալանավորը հացադուլի մեջ է

«Արմավիր» ՔԿՀ-ում դեկտեմբերի 22-ից հացադուլ և ջրադուլ է սկսել 5-րդ մասնաշենքի 509 խցի կալանավոր Դավիթ Խաչատրյանը՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող անարդարության և ճնշումների: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց նրա պաշտպանը:

«Հրազդան» ՔԿՀ-ից այրվածքներով, վնասվածքներով «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված Դավիթը տուժել է համախցակից Գևորգ Արսենյանից, ով խնդիրներ է ունեցել «Հրազդանում» պատիժը կրող քրեական տարրերի՝ «գողականների» հետ:

Կալանավորը տեղեկացնում է, որ ինքը ՔԿՀ-ներում տեղի ունեցող արատավոր երևույթների զոհ է, ով հանցանք չի կատարել, բայց կալանավորված է, տուժող ճանաչվելու փոխարեն դարձել է մեղադրյալ:

Պաշտպանի միջոցով մեզ փոխանցած նամակում նա գրել է, որ արդեն 2 ամսից ավելի է՝ ինքը չի կարողանում իր անմեղությունն ապացուցել. քննիչը հավատում է հանցանք կատարած, բայց «տուժող» դարձած Գևորգ Արսենյանին, իսկ իր ցուցմունքներում և բողոքներում տեղ գտած բոլոր ծանրակշիռ պատճառաբանություններն անտեսում է՝ շարունակելով իրեն ապօրինաբար պահել կալանքի տակ:

Կալանավորի կարծիքով դրա պատճառը ՔԿ վարչությունում գտնվող որոշ անձանց հովանավորչությունն է:

«Շատ հիվանդ եմ, իմ առողջական վիճակը որևէ կերպ մեղմելու համար ոչինչ չի արվում և ես վստահ եմ, որ հիմնարկում կան անձինք, որ իմ նկատմամբ այսպիսի պատժիչ գործողություններ են իրականացնում: Սրանով հանդերձ հանուն իմ անմեղության հացադուլ և ջրադուլ եմ հայտարարել 22.12.2017թվականից, որով վտանգել եմ իմ կյանքը…

Խնդրում եմ՝ այցելել …սեղմ ժամկետում, որովհետև իմ վիճակը լուրջ է»,- գրել է կալանավորը:

Հ. Գ. Այս գործի հանգամանքներին դեռ կանդրադառնանք, բայց որ ՔԿՎ-ի պատասխանատու պաշտոններում կան հայ ազգի թշնամի անձինք, որոնք Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում բույն դրած իրենց նմանակների հետ ՔԿՀ-ների գողականներին դարձրել են իրենց «անձնական օգտագործման» գործիքը և նրանց ու «բարտերի» միջոցով կալանավորների գլխին ինչ ուզում սարքում են՝ պետական հիմնարկները դարձնելով դժոխքներ, դա ակնհայտ է:

Եվ տասնամյակների այդ աղբը պետք է մաքրել ՔԿՎ-ից և իրավապահ համակարգից ու հիմնովին, քանի որ արդեն ազգային անվտանգության խնդիր է սրվում, և մի օր բումերանգը կարող է հարվածել հենց սրողների ընտանիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում