Երևանի ավագանու նիստին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը մատնացույց արեց իրենց խմբակցության նախկին անդամ Մնացական Պարակշիևին և հայտարարեց, որ նա դավաճան է:
«Մեզ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը, ժողովուրդն ընտրել է, որ ավագանիում աշխատանք կատարենք, սակայն, այժմ հայտարարում եմ, որ մեր խմբակցությունից երկուսը մեզ դավաճանել են և ահա դավաճաններից առաջինն այստեղ նստած է»,- ասաց Սոնա Աղեկյանը:









































