Դեկտեմբերի 11-ին անգլիական Սոլֆորդ քաղաքում (Մեծ Մանչեսթեր) տեղի է ունեցել սարսափելի հրդեհ, ինչի հետևանքով զոհվել էին 4 երեխաներ։ Ինչպես այնուհետև պարզվել էր՝ դա եղել է հրկիզում։ Հանցագործներին բանտ են նստեցրել, որտեղ բանտարկյալները նրանց համար պատրաստել են «ջերմ ընդունելություն»։ 25-ամյա Դևիդ Ուորոլի մատները ջարդել են, իսկ 20-ամյա Քորթնի Բրայերլիի վրա եռման ջուր լցրել։

Երեխաները եղել են 3-14 տարեկան։ Նրանց մայրը՝ 36-ամյա Միշել Փիրսոնը, մինչ օրս կրիտիկական վիճակով գտնվում է հիվանդանոցում։
Հրշեջ ծառայության փորձագետները նկատել են, որ բռնկումը տանը սկսվել է 3 տարբեր կետերից։ Նրանք բենզինի հետքեր են հայտնաբերել։ Ողբերգությունից հետո արդեն պարզվել է, որ նրանց ընտանիքին մշտապես սպառնացել են։

Ողբերգության պատճառ է հանդիսացել տանտիրուհու վեճը հանցավոր բանդայի հետ։ Միշելի 18-ամյա որդին մի անգամ ծեծել էր հանցավոր խմբի անդամներից մեկին պատկանող շանը, որից հետո նրանք խոստացել էին վրեժխնդիր լինել։















































