Ռուսական բանակի գեներալ-գնդապետ Ալեքսադր Գալկինը դիմել է ծանոթ լրագրողի՝ տաղանդավոր որդուն՝ Մաքսիմին հեռուստատեսությունում աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու խնդրանքով։ Այս մասին հիշել են «Այսօր երեկոյան» ծրագրի ժամանակ, որը եթեր է հեռարձակվում ռուսական «Առաջին ալիքով»։
Հերթական եթերը նվիրված է եղել «Ժամանակ» ծրագրի հոբելյանին։ Տաղավարում էին հավաքվել գործող և նախկին հաղորդավարները, լեգենդար թղթակիցները, անվանի լրագրողներն և խմբագիրները։ Նրանք միասին հիշել են իրենց աշխատանքի զավեշտալի և տխուր պահերը։
Գալկինի հետ կապված պատմությունը հիշել է տիեզերքի հարցերով զբաղվող և թեժ կետերում աշխատած լրագրող Ալեքսանդր Գալկինը՝ Մաքսիմի հոր անվանակիցը։

Մաքսիմի հոր հետ հարցազրույցից հետո վերջինս նրան խնդրել էր օգնել որդուն հեռուստատեսությունում աշխատանքի տեղավորվելու հարցում։ «Ես ոչ մի կերպ չեն կարող ազդել այդ իրավիճակի վրա»,-իր խոսքերն է հիշել լրագրողը՝ հավելելով, որ Մաքսիմն այնքան տաղանդավոր էր, որ այժմ հեռուստատեսային աստղ է։










































