ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հանձնարարել է ստուգել տեղեկությունն այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ոչինչ չի արել, որպեսզի դադարեցնի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման կողմից թմրանյութերի մաքսանենգությունն ու փողերի լվացումը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Հստակեցվում է, որ Օբամայի վարչակազմի նման քայլի շարժառիթ կարող էր լինել Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը, իսկ «Հըզբոլլահը» հանդիսանում է Թեհրանի դաշնակիցը։
«Մենք պետք է մանրակրկտորեն ուսումնասիրենք տեղի ունեցածն ու համոզվենք, որ Թմրանյութերի հանցավոր շջանառության դեմ պայքարի վարչությունը գործել է համապատասխան օրենքի և պատշաճ կերպով պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին»,-հայտարարել են ԱՄՆ Գլխավոր դատախազությունում։










































