Հնդկաստանում պոչ ունեցող 3-ամյա տղան դարձել է կրոնական երկրպագության օբյեկտ, հայտնում է Mirror-ը։
Տեղի բնակիչները կարծում են, որ տղան կապիկների աստված Բաջրանգբալիի կենդանի մարմնավորումն է, և գնում են Կրիշնա Յադավուի մոտ օրհնության։
Կրիշնա Յադավուն ծնվել է պոչուկի շրջանում թերությամբ, որը ժամանակի ընթացքում վերաճել է իսկակական պոչի։ Տղայի ընտանիքը հրաժարվում է կտրել գերաճած մարմնամասը՝ վախենալով, որ դա կդառնա վատ նախանշան։














































