Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջում են, որ արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալը, ով ձերբակալված է կոռուպցիայի մեղադրանքով, մոտ 6 մլրդ դոլար վճարի իր ազատության համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ միլիարդատերը, ինչպեսև կոռուպցիայի մեջ շատ այլ մեղադրվողներ, պահվում են «ոսկե բանտում»՝ Էր-Ռիյադի հյուրանոցում: Ոմանք արդեն պատրաստ են ակտիվների մի մասը փոխանցել ազատության դիմաց:
Նշվում է, որ արքայազնը բանակցում է կառավարության հետ և փորձում է համոզել որպես իր ազատության համար վճար ընդունել իր Kingdom Holding Company ընկերության մեծ մասը: Դա շուկայական գինը գնահատվում է 8,7 մլրդ դոլար: Միլիարդատերը նշում է, որ պարզապես փողը վճարելով ինքը փաստացի ընդունում է իր մեղքը:
Forbes-ի տվյալներով՝ Ալ-Վալիդ իբն Թալալի ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 18,7 մլրդ դոլար է, նա Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից է:









































