Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «2017թ. իրական և 2018թ. սպասվող ՀՀ-ն. անցյալի իներցիա, թե փոփոխությունների մեկնարկ» թեմայով։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նշեց, որ 2017թ. շատ հաջողված տարի է համարում. «Երուսաղեմի հետ կապված հարաբերությունների ճեղքում կա, մինչդեռ ՌԴ համար ՀՀ-ն ավելի է արժևորվել է։ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը նյութական բան չի ավելացնի, Ամանորին սեղանին խոզի բուդ չի ապահովի, սա ուղղակի նոր հնարավորություն է ու մի փոքր ավելի շատ անվտանգություն` ՀՀ ժողովրդի համար։ ՀՀ պետք է սկսի այն ռեֆորմները, որոնք ստանձնել է»:









































