Եվրահանձնաժողովն աջակցում է անցումային շրջան սահմանելու գաղափարին, որն անհրաժեշտ է ԵՄ կազմից Միացյալ թագավորության հեռանալու համար, սակայն Brexit-ի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն մինչև 2020 թվականի վերջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Միշել Բարնիեն, ով գլխավորում է ԵՄ-ի կողմից Brexit-ի հարցով բանակցային խումբը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ խնդրել էր 2 տարի տևողությամբ անցումային շրջան, իսկ ավելի հստակ՝ սկսած 2019 թվականի մարտից։ Միանգամայն ակնհայտ է, որ ԵՄ-ում ցանկանում են, որպեսզի նման շրջանը սկսվի 3 ամիս ավելի շուտ։
Շատ ձեռնարկություններ արդեն հայտարարել են, որ աշխատանքի նոր ռեժիմի անցնելու համար 2 տարին կլինի չափազանց քիչ, հայտնում է ISRALand պորտալը։









































