Համացանցում ուշադրություն է գրավել սկսնակ ամերիկացի երգչուհի Դայջա Դևիսի կատարումը, որը փչացրել է հանկարծակի կադր ներխուժած մայրը։ Հոլովակը հրապարակվել է աղջկա թվիթերյան օգտահաշվում։ «Դուք միայն նայեք մայրիկիս»,-գրել է նա։
Տեսանյութում, որը 2 օրում հավաքել է ավելի քան 4 մլն դիտում և 267 հազար լայք, Դևիսը կատարում է բրիտանացի երաժիշտ Ջեյմս Արթուրի Say you won’t let go երգը։ Անսպասելիորեն կադրում հայտնվում է աղջկա մայրը, ով սկսում է շատ ակտիվորեն պարել։ «Մայրի՛կ, դադարի՛ր, ես փորձում եմ երգել»,-ասում է Դևիսն ու անջատում տեսախցիկը։







































