Աֆլատոքսին վտանգավոր թունավոր նյութերը, որոնք վնասում են սննդամթերքը, լյարդի քաղցկեղ են առաջացնում, իսկ այդ նյութերի մեծ կոնցենտրացիան կարող է հանգեցնել մահացու հետևանքների: Սննդի պահպանման սխալ պայմանները, օրինակ՝ բարձր խոնավությունը և ջերմությունը, կարող են նպաստել սնկերի առաջացմանը, որոնք վնասում են սնդամթերքը: Հատուկ բորբոս է առաջանում (Aspergillus flavus), որն աճում է այնպիսի մթերքների վրա, ինչպիսիք ենք՝ բրինձը, եգիպտացորենը, այլ հատիկավորները, ընկուզեղենը, գրում է zerno-ua.com-ը:

Վերջերս գիտնականնրը պարզել են, որ միջատները ևս կարող են նպասել A. flavus-ի առաջացմանը:
Աֆլատոքսինները լրացուցիչ վտանգ են ներկայացնում ընտանի կենդանիների համար, որոնք կարող են սնվել վարակված գյուղատնտեսական մշակաբույսերով:
Նշվում է, որ Aspergillus flavus բորբոսի տեսակների միայն երկու երրորդն է աֆլատոքսին առաջացնում: Սրա պատճառը պարզելու համար ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնական Միկի Դրոթը և նրա գործընկերները հետազոտություն են կատարել մրգային ճանճերի և սնկերի վրա:
Ճանճերը և սնկերն օգտագործում են նույն բույսերը որպես սննդային միջավայր բազմացման համար և նույն մթերքներով են սնվում:










































