Երբ աբսուրդ ձևով վերցնում ես 20 րոպեանոց ընդմիջում, դա կանոնակարգի խախտում է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ելք» խմբակցությունն ամեն քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում:
Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»:





































