Օվկիանոսում ձկների օրգիաները խլացնում են դելֆիններին։ Օվկիանոսային ձկների ձվադրման աղմուկը վախեցնում է գիշատիչներին և ազդում Կարիբյան ծովում դելֆինների առողջության վրա։
Այս աղմուկը, ըստ ձայնային առանձնահատկությունների, գիտնականների կողմից համեմատվել է մեղուների բզզոցի և հանդիսականներով լցված մարզադաշտի աղմուկի հետ։ Ձայնային տատանումները, որոնք արձակում են հյուսիսամերիկյան սապատաձկները, խրտնեցնում են նույնիսկ խոշոր օվկիանոսային գիշատիչներին։

Սան Դիեգոյի կալիֆորնիական համալսարանի գիտնականների տվյալներով՝ նման «երաժշտությունը» լսելը կարող է վնաս հասցնել նաև մարդուն։ Այդ աղմուկի ազդեցությունը մարդու վրա համեմատել է պայթյունների շարքի հետ։ Գիտնականների տվյալներով՝ այդ «գործիքը» հանդիսանում է բազմացման համար զուգընկերուհի գրավելու միջոցներից մեկը։
Գիտնականների տվյալներով՝ ձկների կողմից արձակվող ձայների հաճախականությունը գերազանցում է 190 դեցիբելը։ Համեմատության համար նշենք, որ թռիչքի ժամանակ ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռի աղմուկի մակարդակը հավասար է 130-140 դեցիբելի։







































