Քրիստինա Ագիլերան հոգեբանական խնդիրներ ունի: Այսպիսի եզրակացության է եկել արևմտյան հարգված պարբերական, որը վերլուծել է վերջին փոփոխություններն Ագիլերայի վարքում: Այս մասին գրում է Paparazzi-ն:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին երգչուհին դարձել է 37 տարեկան:
Այդ առթիվ Քրիստինան կովբոյի հագուստ է հագել, լուսանկարվել է պիջակով, որը հազիվ է ծածկել կուրծքը:

Իսկ այսօր Ագիլերան հրապարակել է ևս մեկ վառ լուսանկար, որից հետո արտասահմանյան ԶԼՄ-ները եզրակացրել են, որ երգչուհին միջին տարիքի ճգնաժամ է ապրում:
Նրա վառ զգեստն անվանել են բացարձակ անճաշակություն, իսկ Մերիլին Մոնրոյին նմանակելը՝ ծիծաղելի:









































