Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Այս ամսին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա ևս 4-5 աստիճանով և մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք, կամ կլիմայական անոմալիա։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:







































