Քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցավ միջադեպ:
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք» խմբակցությունը բոյկոտեցին Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը և միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էր, որ կողմ քվեարկեց՝ ապահովելով 63 կողմ ձայն: Այս պահին խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարդում է Նապոելոն Ազիզյանի դիմումը, որ նա չի մասնակցել քվեարկությանը և կողմ չի քվեարկել:
Պարզվում է՝ օրենքին կողմ է քվեարկել ընդամենը 62 պատգամավոր, ինչը նշանակում է դատական օրենսգիրքը չի ընդունվել, բայց ՀՀԿ-ն ապօրինաբար պնդում է, որ օրենքն ընդունված է:







































