Twitter-ում հայտնվել է տեսանյութ՝ ավստրալական կորելլա թութակի մասնակցությամբ, որը վոկալի իր տվյալներով արժանացել է համացանցային օգտատերերի համակրանքին։

Տեսանյութը հրապարակել է ամերիկացի ռեժիսոր Բեն Փլայմերը, ով հյուր էր գնացել իր ընկերոջը։ Նա թութակի մոտ նկատել է զարմանալի ունակություն։ Թռչունը կարողանում է արտաբերել iPhone-ի հայտնի ռինգթոնի մեղեդին։
Թութակը սկսում է երգել այն պահին, երբ տերը կապում է կոշիկի կապիչները՝ պատրաստվելով հեռանալ տնից։










































