Սոցցանցերի օգտատերերը շատ են զարմացել՝ տեսնելով, թե ինչպես է նախագահ Դոնալդ Թրամփը ջուր խմում՝ «ասես փոքրիկ տղա»։ Բանն այն է, որ քաղաքական գործիչը խմել է շատ զգուշորեն, բաժակը երկու ձեռքով բռնած, գրում է Mashable-ը։
Թրամփն արտասովոր կերպով ջուր է խմել երկուշաբթի՝ նախագահի վարչակազմում ազգային անվտանգության ռազմավարության թեմայով ելույթի ժամանակ։
Որոշ օգտատերեր տեսանյութի տարածմամբ վրեժ են լուծել Թրամփից նախկին մեղքերի համար։ Մի քանի տարի առաջ ապագա նախագահը ծաղրել էր իր միկրոբլոգում հանրապետական Մարկո Ռուբիոյին, ով նրա կարծիքով՝ ծիծաղելի կերպով էր ջուր խմել շշից։ 2016 թվականին Ռուբիոն եղել է նախագահական պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակիցներից մեկը։







































