New York Post-ը հարցում է անցկացրել ամերիկացիների շրջանում՝ պարզելու համար, թե ԱՄՆ-ում ով է ավելի մեծ ժողովրդականություն վայելում՝ Դոնալդ Թրամփը, թե նրա կինը: Արդյունքների համաձայն՝ 54%-ը գոհ է, որ Մելանյա Թրամփն է առաջին տիկինը, իսկ Դոնալդ Թրամփի վարկանիշը երկրում 37% է: Ինչպե՞ս է Մելանյային հաջողվել շահել ամերիկացիների սերը:
Նախ՝ Մելանյան այս տարի իսկական ոճի խորհրդանիշ է դարձել: Նա լիովին վերանայել է իր զգեստապահարանը, հրաժարվել է բաց հագուստներից, նախընտրում է կանացի դասական հագուստ:
Երկրորդ՝ Թրմփը հրաշալի գլուխ է հանում իր պարտականություններից: Նույնիսկ երբ նա Վաշինգտոնում չի ապրել՝ սպասելով, որ որդին ավարտի ուսումնական տարին և մայրաքաղաք տեղափոխվի, Մելանյան նեկա է եղել Դոնալդի համար կարևոր գործնականում բոլոր հանդիպումներին: Վաշինգտոն տեղափոխվելով՝ Մելանյան արագ հարմարվել է Սպիտակ տանը և հիմա Սուրբ ծնունդին ընդառաջ ինքն է զարդարել ԱՄՆ նախագահի նստավայրը:
Հետաքրքիր է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Մելանյայի ժողորդականության վարկանիշը կազմել է ընդամենը 37%:










































