Tuesday, 30 06 2026
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին

Հայաստանում ահաբեկչությունն արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա» է, այլ հոգեբանական վիճակագրություն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջև համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարևորագույն թեման և սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:

Ու մինչ միս ու արյուն կստանա անվտանգության նոր հայեցակարգը, փոքրիկ հետահայաց նետենք նախկին դոկտրինին, ասելու, որ 2007-ին այն ինչ-որ առումով դարձավ նախագահության գնացող Սերժ Սարգսյանի այցեքարտը, նախ` դրսի, ապա և` ներսի համար. հիշենք` բազմակողմանի ինչ քննարկումներ էին ընթանում բոլոր մակարդակներում` ԵՊՀ-ում. ԳԱԱ-ում, ԱԺ-ում` ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանների մասնակցությամբ, որոնց համար ամենաէականը հայաստանյան «կուրսի» ընտրության, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների «անվտանգության», հայ-թուրքական հարաբերությունների հարցերն էին. այս առումով Սերժ Սարգսյանի բեմելը նրանց չհիասթափեցրեց, էական բոլոր հարցերը տեսական լուրջ արտացոլում էին գտել ծավալուն փաստաթղթում, ընդ որում` դոկտրինի վրա աշխատել էին ոչ միայն հայաստանյան «ակսակալները», այլև դրսի լուրջ մասնագետները:

ՈՒ հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ մեկ էլ ու նման կարևորագույն` անվտանգության դոկտրինի նորացման իրապես հրատապ խնդրին այսպես ուշացմամբ անդրադարձ եղավ, երբ, դիցուք, նույնքան կարևոր, բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումներն իրենց ընթացքի կեսին են հասել:

Կարծում ենք` պատճառը մեկն էր` սպասումը, թե ինչպիսին կլինի ստորագրված ԵՄ համաձայնագիրը: Ընդ որում` սահմանադրության փոփոխությունն ինքնին ևս անվտանգության դոկտրինի փոփոխության առաջին ծիծեռնակն էր, որպես նույն դոկտրինի «բնական» փոփոխության մոդիֆիկացիա:

Այս ամենից հետո արդեն հեշտ է «շարել-տեղակայել» անվտանգության մնացյալ անհրաժեշտ բաղադրիչները, առաջին հերթին` Արցախի մասով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վերջին` բավականին անհետաքրքիր հարցազրույցի «ամենակրակոտ», ամենաէական և անվտանգային մասը հենց Արցախին էր առնչվում. «չխոսկան» Սերժ Սարգսյանը, իրեն ոչ հատուկ գաղտնասացությամբ, երկու-երեք բառ ասաց, որոնք ամբողջական պատկերացում տվեցին առաջիկայում արցախյան գծում սպասվող հայաստանյան անվտանգության մոդուլյացիաների մասին. նա ասաց, որ առաջիկայում «է՛լ ավելին է լինելու»: Խնդիրը, հիշենք, առնչվում էր վերջին մեկուկես տարում սահմանների լրջագույն ամրակայմանը, դիվերսիաների բացառմանը, հետաքննիչ սարքերի տեղակայմանը:

Դոկտրինին առնչվող հաջորդ էական խնդրին ևս գործնական-միջանկյալ պատասխան է տրվել: Այո, խոսքն այս անգամ հայ-թուրքական հարաբերություններին, նաև` արձանագրություններին է վերաբերում: Սերժ Սարգսյանը, որն իր նախագահական բեմելը սկսել էր նաև այս փաստաթղթից, իր հետևից փակում է, այսպես ասած, «անվտանգության» այդ վարագույրը, մասամբ դրսևորելով «խարակտեր», ինչը վաղուց էր անհրաժեշտ ոչ միայն այն պատճառով, որ սուլթան Էրդողանը միայն այդ լեզուն է հասկանում, այլ որ Հայաստանի դիրքերն այսօր դա թույլ են տալիս:

Մի խոսքով` փորձագետները, բոլոր կարգի գուրուներն առաջիկայում իրենց կյանքը չեն խնայի «հանուն անվտանգության նոր դոկտրինի» և կանեն առաջարկներ` ի տեղի, ի խելքի:

Թույլ տանք նրանց ինքնադրսևորվել, քանզի տարածաշրջանը` ռևանշի հասած Սիրիան, գրեթե գերտերության վերածված Չինաստանը, սեփական խենթացումները աշխարհի վրա փորձարկող «Հյուսիսային Չընը» և այդ ամենի արարքում «ողբերգակ մաչոյի» յուր կերպարով «աշխարհը սանձող» Վլադիմիր Վլադիմիրովիչն այդ հնարավորությունը լիուլի տալիս են:

Իսկ մենք անդրադառնանք մեկ շատ նուրբ հարցի ևս. Հայաստանում մեկուկես տարվա ընթացքում ահաբեկչության երեք-չորս դիպված է եղել: Սա արդեն ոչ թե «ֆիզիոլոգիա», այլ հոգեբանական վիճակագրություն է, ընդ որում` արմագեդոնյան, ու չենք կարծում, թե անվտանգության սպասվող, թեկուզ համապարփակ դոկտրինը խորքային պատասխան կունենա այս հարցին: Սակայն «ձգտել» մտածողության-փիլիսոփայության փոփոխության, այդ նիշից սկսել և դրա վրա կառուցել ողջ ատաղձը, կարծում ենք, ոչ թե անհրաժեշտ, այլ խիստ պարտադիր է:
Եվ փաստաթուղթ ստեղծողները պետք է զորեն ու անեն դա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում