Լեհաստանի Կատովիցեում քաղաքում ավարտվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը, 1187 մասնակիցների պայքարում 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, զբաղեցրել է 12-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն է ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինը, վաստակելով 10 միավոր:
Ավելի վաղ տեղի ունեցած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Զավեն Անդրիասյանը, 22 հնարավորից վաստակելով 16 միավոր, զբաղեցրել էր 14-րդ տեղը:





































