Ամերիկացի դերասան և սցենարիստ Բեն Աֆլեքը կրկին ստիպված է բուժման կուրս անցնել ընդդեմ ալկոհոլային և թմրանյութային կախվածության։ Նրան նկատել են նման ծառայություններ մատուցող կլինիկայում։

Օսկարի կրկնակի դափնեկրի մոտ ալկոհոլի հետ կապված խնդիրներն առկա են վաղուց։ Նա առաջին անգամ սկսել է բուժվել դեռևս 2001 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նա վերականգնողական մի քանի ծրագիր է անցել։
Վերականգնողական նոր ծրագիրը դերասանը սկսել է աշնանը։ Աֆլեքը լավ կլինիկա ընտրելու հարցում խնդրանքով դիմել էր նախկին կնոջը՝ Ջենիֆեր Գարներին, այլ ոչ թե նոր ընկերուհուն՝ Լինդսի Շուկուսին։

Վերջերս Աֆլեքին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Հիլարի Բյորթոնը նշել էր, որ չի մոռացել 2003 թվականին TRL շոուի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Աֆլեքն իրեն թույլ էր տվել անպատշաճ վարք։ Դերասանը ճանաչել է մեղքը։









































