Իրաքի հարավային Նասիրիա քաղաքում զանգվածային մահապատիժ է իրականացվել։ Կախաղան են բարձրացվել 38 անձիք։ Նրանց մեղադրել են ահաբեկչության հետ կապված հանցագործությունների մեջ։ ՄԱԿ-ում կասկածում են, թե գործով դատավարությունը համապատասխանել է իրական նորմերին։
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի վարչության մամլո քարտուղար Լիզ Թրոսելը նման կասկած է հայտնել՝ հաշվի առնելով Իրաքում արդարադատության համակարգի անկատարությունը։
Համաձայն ստացված տվյալների՝ այս տարի Իրաքում իրագործվել է մահվան 102 վճիռ։ Օրինակ՝ սեպտեմբերին 1 օրում կախաղան է բարձրացվել 42 բանտարկյալ։
Վարչությունը պահանջել է Իրաքի իշխանություններից դադարեցրել բոլոր մահապատիժները, մորատորիում սահմանել մահվան դատավճիռների իրագործման վրա և հրատապ անցկացնել քրեական արդարադատության համակարգի բազմակողմ վերլուծություն։








































