Սյաո Մեյ Ֆանգը Դանակաթերապիայի հին արվեստի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է: Նա իր աշխատանքային գործունեության մեջ կիրառում է կացինաթերապիայի՝ 2000 տարի վաղեմություն ունեցող չինական մեթոդը: Ըստ նրա՝ նման մերսումը խթանում է բջիջների նորացումը, լավացնում է արյան շրջանառությունը և հեռացնում օրգանիզմց վատ էներգիան:

«Յուրաքանչյուր մարդ ունի Ին և Յան էներգիաներ, այդ պատճառով էլ մեկ դանակի փոխարեն մենք օգտագործում ենք երկու դանակ. դրանք խորհրդանշում են Ինը և Յանը՝ երկու հակադիր էներգիաներ. դա ստիպում է մեր օրգիանիզմին լիովին նորանալ»,- ասում է Ֆանգը:










































