Thursday, 06 06 2024
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից

Հայաստան-Իրան տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է առևտրաշրջանառության, զբոսաշրջության աճ

Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալների աճ է արձանագրվել ընթացիկ տարվա տասն ամիսների կտրվածքով: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 211.4 միլիոն դոլար` 2016-ի տասն ամիսների 199.4 միլիոն դոլարի համեմատ: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի տեսակարար կշիռը այս տարվա հունվար-հոկտեմբերին եղել է 4.2 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանման ու ներմուծման ցուցանիշներին, ապա նշյալ ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանվել է 66.9 միլիոն դոլարի ապրանք, որը, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 2.3 տոկոսով:

2017-ին տասն ամիսներին Իրանից Հայաստան է ներմուծվել 138.9 միլիոն երրորդ երկրներում արտադրված ապրանք, 144.4 միլիոն դոլարի՝ իրանական ծագման արտադրանք: Այս ցուցանիշներում ևս արձանագրվել է աճ, առաջին դեպքում` այն կազմել է 12.1, երկրորդում` 7.8 տոկոս:

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով` դեպի Իրան արտահանման գումարային ծավալում շուրջ 90 տոկոսը բաժին է հասնում էլեկտրաէներգիային: Բացի դրանից` Հայաստանից Իրան են արտահանվում միս-մսամթերք, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր: Իրանից ներմուծվում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքներ, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա 2016 թվականի կեսերից Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրով երկու պետությունների քաղաքացիները 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել միմյանց տարածքում: Կանխատեսվում էր, որ գործընթացի հեշտացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Իրանից հյուրընկալված զբոսաշրջիկների թվաքանակն աճել է շուրջ 27 տոկոսով: Նրանց մասնաբաժինը Հայաստան եկած զբոսաշրջիկների թվում 15.7 տոկոս է:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով կարևոր է Հայաստանի նախաձեռնությամբ սկիզբ առած և ընթացող բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
Դեկտեմբերի 15-ին կկայանա «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացումը, որը Իրանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու իրատեսական հնարավորություններից մեկն է: Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից Է` իրեն ընձեռված արտոնությամբ: Ազատ գոտում ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով: Նախատեսվում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության մեխանիզմներ մշակել, ընդհուպ մինչև համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարի իրագործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում