Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 160 սաների առջև:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված մանկապարտեզում հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ կիրառվել են էներգաարդյունավետ լուծումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգումից հետո մանկապարտեզում զգալիորեն կկրճատվեն գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը: Շնորհիվ լիովին արդիականացված ու ջերմամեկուսացված տանիքի, նոր ջեռուցիչների, ինչպես նաև էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրման, մանկապարտեզի լուսավորության ու ջեռուցման դիմաց վճարվող գումարները կկրճատվեն շուրջ 50 տոկոսով: Առիթն օգտագործելով` նախակրթարանի տնօրեն Սոնա Շամախյանը Երևանի քաղաքապետին է փոխանցել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն ու աշխատակիցների շնորհակալությունը՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրերն ունենալու են շարունակություն և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել և միանում քաղաքապետարանի ծրագրերին և իրենց լուման են ներդնում Երևանն ավելի բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դարձնելու գործում:

«Իսկապես ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում նախաձեռնված ծրագրերին մասնակցություն ունենալու ցանկություն են հայտնում նաև գործընկեր կառույցները՝ իրենց լուման ներդնելով Երևանի զարգացման գործում: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացված հերթական հաջողված ծրագրերից մեկն է, ինչը հերթական անգամ փաստում է, որ երկու կառույցների միջև հաստատված համագործակցությունն արդյունավետ է: Մեզ համար հատկապես ուրախալի է, որ այս անգամ համագործակցությունը մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի շրջանակում էր, քանզի գիտեք, որ վերջին տարիներին մեր կողմից առանձնակի են կարևորվում մեր կրթամշակութային ու հատկապես նախակրթարանների նորոգման, արդիականացման ու գույքի համալրման ծրագրերը: Առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում մենք հետևողական աշխատանքներ ենք տանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների պայմանների բարելավման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ նախաձեռնված բոլոր այս ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիների ընթացքում Երևանում այլևս չվերանորոգված մանկապարտեզ չունենանք»,- ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ևս ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակում ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող ևս 40 մանկապարտեզներ, որտեղ նույնպես մեր փոքրիկների համար կապահովվեն այսպիսի հարմարավետ պայմաններ:

ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինն էլ իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված համագործակցությունը՝ նկատել է, որ այն իսկապես հաջողված է ուր արդյունավետ: Դմիտրի Մարիյասինը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովելու համատեղ ծրագրերի շարունակականությունը:

Հարկ է նշել, որ մանկապարտեզը գործում է վեց խմբով: 2000թ.-ից մանկապարտեզ հաճախում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում