Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Գնալ Ռուսաստա՞ն, դա ինձ համար միակողմանի տոմս կլինի. Գարի Կասպարով

Գարի Կասպարովը բարձր տեխնոլոգիաներն ատելու շատ պատճառներ ունի, այդ թվում այն, որ նա դարձել է շախմատի աշխարհի առաջին չեմպիոնը, ում պարտության է մատնել համակարգիչը, ինչպես նաև այն, որ նա մոտ 10 տարի եղել է «անապատում լացող ձայն»՝ նախազգուշացնելով քաոսի և ավերածությունների մասին, որոնք պատճառում են ռուսական «բոտերը», The Times-ում գրում է Նիկոլա Վուլոկը։ Կասպարովը հարցազրույց է տվել Լոնդոնում Google-ի շտաբ-բնակարանում, որտեղ հավաքվել էին շախմատիստները։

Շախմատից հեռանալուց հետո Կասպարովն անցում է կատարել քաղաքական դաշտ, 2007 թվականին ձերբակալվել է և ոչ տևական ժամանակ վարչական կալանքի ենթարկվել Պուտինին դիմակայելու համար։ Բանտում նրան ծեծի են ենթարկել, նա ասում է, որ ոստիկանը, որը դատարանում ցուցմունք է տվել իր դեմ, բացահայտ ստել է։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ռեժիմը «բուսակեր» էր՝ այսօրվա հետ համեմատած։ «Իրավախախտումների» համար, որոնց համար այն ժամանակ սահմանել են 5-10 օրվա կալանք, այժմ դատապարտում են 5-10 տարվա ազատազրկման։ Նա իր մասին ասում է, որ ինքը «վտարանդի» է, ով չի կարող վերադառնալ. «Ավելի հստակ ասած՝ ես կարող եմ վերադառնալ Ռուսաստան, սակայն դա կլինի միակողմանի տոմս»։

«Հավանաբար մենք պետք է երախտապարտ լինենք ճակատագրին Թրամփի հաղթանակի համար։ Դա զարթոնքի ազդանշան էր։ Նա պայթեցրել է համակարգը»,-ասել է Կասպարովը։

«Կարևոր է գումար ներդնել «ճշմարտության» գաղափարի վերածննդում։ Դա դժվար է, քանի որ սխալ ասելու շատ միջոցներ կան, սակայն ճշմարտությունն ասելու միայն մեկ միջոց կա։ Մարդիկ չեն ցանկանում հավատալ փաստերին, որոնք չեն համընկնում իրենց քաղաքական տեսակետի հետ, և դա մեծ հաղթանակ է Պուտինի համար։ Կան 25-30 տոկոս մարդիկ, ովքեր չեն հրաժարվի Թրամփից ոչ մի բանի համար, որքան էլ սուտը համոզիչ լինի»,-ասել է Կասպարովը։

Image result for garii kasparov

Կասպարովի խոսքով՝ դիմակայության համար անհրաժեշտ է «կառավարության, խոշոր բիզնեսի, ՏՏ ընկերությունների, հանրության ու ԶԼՄ-ների համակցված մոտեցումը»։ «Դա իսկական պատերազմ չէ, դա նույնիսկ սառը պատերազմ չէ, դա հիբրիդային պատերազմ է»,-ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում