Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

«Բեք վոկալիստի» մեկ «կրակոցը». 2018-ին ընդառաջ՝ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն`ով: Ընդ որում` տեխնոլոգիան էլ հասկանալի է. քաղաքական դաշտն այնքան է ամայացել, ընդդիմությունն այնքան է «կորսվել», որ պարապ մնացած «մայլի» երկկողմանի երթևեկությունը լցվում է բացառապես այդ միակ հարցադրումով: Ընդ որում` բանակում վերջնական «կարգ ու կանոն» հաստատելուց հետո, ինչն էլ իր հերթին գալիս է հավաստելու` հայաստանյան քաղաքականությունն ընդերքում է կարգավորվում` մեկ-երկու հոգու կողմից, մնացյալները «բաք-վոկալիստներն» են, որոնց կատարումները, ի դեպ, երբեմն հիացք են առաջացնում:
Այո, խոսքը ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ծրագրային, գրագետ, նաև մանրանկարչական ճշգրտությամբ «կերտված» (հետաքրքիր է` ով էր գրել) հարցազրույցի մասին է, որով «կոտլետներն» ու «ճանճերը» վերջապես դրվեցին իրենց տեղերում, և մեկ «կրակոցով» ասվեց ավելին, քան հնարավոր էր մի ողջ դարակազմիկ «պատերազմով»:

Եվ ուրեմն` բանակից գնացածներին («դրսում» եղող գեներալիտետին` սկսած Խաչատուրովից, վերջացրած Օհանյանով ու Բաղմանյանով) ասվեց` «զորահանդեսի հրամանատարը» այսօր և մեկընդմիշտ Վիգեն Սարգսյանն է: Եվ դա ասաց Օհանյանին շատ մտերիմ, Օհանյանով հիացած բանակի շտաբի պետը: Բանակի ներսում եղող «գեներալներին» էլ, որոնք վերևից էին նայում «դրսերում կրթված», «ինտելիգենտ» երիտնախարարին, որի քիթը «մախորկայի» ու «թնդանոթի ծուխը» չէր առել, ասվեց` «նախարարի բանջարը գեներալների հանճարին վնաս չէ»: Համարենք բանակում առկա ներքին գլխավոր հարցը փակված: Անցնենք առաջ:

Հարց` ինչո՞ւ, այնուհանդերձ, առջևում սպասվող ներքաղաքական տրանսֆորմացիան սկսվեց բանակից: Պատճառը ոչ միայն վերադասավորվող տարածաշրջանը, աշխարհում փոխվող փիլիսոփայությունը և առաջնահերթություններն էին: Գումարած գլխավոր հարցը` Ղարաբաղի խնդիրը, որն ավելի է սրվում «երուսաղեմյան» զարգացումների ֆոնին: Պետք էր ուշադիր լինել Վահան Շիրխանյանի և Նորք-Մարաշի խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի զրույցի նկատմամբ. այն ևս հենց այնպես չհրապարակվեց հենց այս պահին: Ձայնագրությունը եկավ ասելու` ամեն մի դուրսպրծուկ չի կարող գալ Իսպանիայից կամ «եսիմ-որտեղից» և իրեն իրավունք վերապահել «խաղարկելու» մեր սրբություն սրբոցը` բանակը, ներքաշելով այն ինչ-ինչ կեղտոտ, հակապետական գործարքների մեջ:

Ի դեպ, հետաքրքիր է նաև հաջորդ գերհզոր ուժային կառույցի` ոստիկանության ճակատագիրն առաջիկայում: Հիշենք` Ալիկ Սարգսյանից հետո (վերջինս ևս ներքաղաքական խաղեր տալու պատճառով ազատվեց պաշտոնից, սակայն, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, որին առաջարկվել էր ԳՇ պետի պաշտոնը և բացասվել, Ալիկ Սարգսյանն ավելի խելամիտ գտնվեց ու գնաց-տազ արեց Սերժ Սարգսյանի խորհրդականի «մունդիրի տակ»):

Այսպիսով, ո՞ւմ ղեկավարության ներքո կհայտնվի ոստիկանական գերհզոր ուժային կառույցը 2018-ին: Հարցը կարծես երկբայության առարկա չէ: Անցնող տարիներին պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին միայնակ արեց իր «մեծ գործը» և առայսօր «լռությամբ» շարունակում է նույնն անել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կպահպանի «իր ստատուսը» և կառավարության կառուցվածքի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքով կդառնա վարչապետի իրավասության ներքո գտնվող գերատեսչություն:

Միով բանիվ, 2018-ին ընդառաջ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում, որն էլ հնարավորություն կտա, մի կողմից, տարածաշրջանի, երկրի համար այս բարդ վիճակում չվտանգել պետականությունը, մյուս կողմից, ինչու՞ ոչ, «ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»:

Մնացած ոչ պակաս հետաքրքիր գործընթացները (հիշենք` 2018-ին փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլև կառավարման ողջ համակարգը` գրեթե վերից վար)` նոր նախագահ, գուցե և նոր ԱԺ նախագահ (չնայած լավատեղյակները պնդում են` իզուր են ոմանք իրենց կոտորում` ԱՄՆ-ի դեսպան Միլսի սփոփիչ պարանոցին «փարվելու». Արա Բաբլոյանը մնալու է), ՍԴ նախագահ, ԱԳ նախարար (եթե Էդվարդ Նալբանդյանը դառնա ՀՀ նախագահ), ԱԱԽ քարտուղար և այդպես շարունակ` այդ բոլորն ածանցվելու են արդեն իսկ վերը նշված «բալանսավորումից», և անձերի «ով» լինելը գուցե և «հետաքրքիր», սակայն հիմնականում անկարևոր է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում